Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կայացել է «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը նախատեսված է 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Պատանիները սովորելու են նախագծել ու պատրաստել անօդաչու թռչող սարքեր, սպասարկել ու կառավարել դրանք:
«Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ներ։
Ծրագիրը նպատակ ունի նման աշխատանոցներ հիմնել Հայաստանի և Արցախի բոլոր 65 քաղաքներում: