ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Նկատի ունենալով, որ 2021 թ. հունիսի 7-ին մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, ընտրությունների ամբողջ ընթացքում ներգրավված բոլոր սուբյեկտներին հնարավոր հանցավոր վարքագծից զերծ պահելու նպատակով տեղեկացնում է այն արարքների մասին, որոնք համարվում են հատկապես նախընտրական շրջանին բնորոշ ընտրական հանցագործություններ, և ինչպիսի պատիժներ են նախատեսված դրանք կատարողների համար:
ՀՀ գլխավոր դատախազությունն զգուշացնում է, որ ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն:
Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու, դրանց վերաբերյալ փաստական տվյալների տիրապետելու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:
Գործում է թեժ գիժ՝ (010) 511-999 հեռախոսահամարով»: