ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Արմավիր համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ներողություն խնդրեց, որ մինչև հիմա չի հաջողվել լուծել գերիների հարցը:
«Մենք չենք կարողացել, բայց նաև դուք պետք է գիտակցեք, որ գերիների հարցն էսօր ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար:
Այո՛, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար, և այո՛, նրանք մեզ կներեն մեկ ամիս-երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը:
Այո՛, մենք պետք է ուշադիր լինենք գերեվարվածների ընտանիքների նկատմամբ: Պետությունը ինչ հնարավոր է՝ անում է, բայց եկեք թույլ չտանք մեզ մեր ցավերով մեզ ավելի ցավացնեն: Թույլ չտանք, որ մեր վերքերը մեզնով ավելի խորացնեն»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: