ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին արձակուրդ է տրամադրվել՝ հունիսի 7-18-ը ներառյալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝
Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ»,- նշված է վարչապետի պաշտոնակատարի որոշման մեջ: