Այսօրվանից մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրության պաշտոնական քարոզչությունը, որը կշարունակվի 12 օր՝ մինչև հունիսի 18-ը ներառյալ:
Հունիսի 19-ը լռության օր է: Հիշեցնեմ՝ խորհրդարանական տեղերի համար պայքարում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք: