Բրիտանիայի Սասեքսի դքսուհի Մեգանը լույս աշխարհ է բերել իր երկրորդ երեխային՝ դստերը, ում անվանակոչել են թագուհի Էլիզաբեթի ու արքայազն Հարրիի հանգուցյալ մոր՝ արքայադուստր Դիանայի անունով: Լուրը հայտնում է Al Jazeera-ն:
Լիլիբեթ «Լիլի» Դիանան ծնվել է ուրբաթ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարայի հիվանդանոցում, որին ներկա է եղել արքայազն Հարրին:
«Հունիսի 4-ին մենք շնորհավորանքներ ստացանք մեր դստեր՝ Լիլիի աշխարհ գալու համար: Նա ավելին է, քան մենք կարող էինք երբևէ պատկերացնել: Շնորհակալ ենք ամբողջ աշխարհից ստացվող սիրո խոսքերի ու աղոթքների համար: Մայր ու դուստր իրենց լավ են զգում և արդեն տանն են»,- ասվում է Հարրիի և Մեգանի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հայտարարությունից անմիջապես հետո Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ թագուհին, Հարրիի հայրը՝ արքայազն Չարլզը, և Հարրիի եղբայրն ու կինը՝ արքայազն Ուիլյամը և Քեյթը, շատ ուրախ են լուրով: Նրանց շնորհավորանքներին է միացել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Հարրին և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը ամուսնացել են Վինձորի դղյակում 2018-ի մայիսին: Մեկ տարի անց ծնվեց նրանց որդին՝ Արչին: