ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:
Այս մասին
1lurer.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերքել էր ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը:
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել: