Հունիսի 5-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 832 նոր դեպք՝ տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 624 մարդ, մահացել է 17 պացիենտ:
Համավարակի սկզբից առ այսօր Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցված է կորոնավիրուսով վարակման 348 594, որից ապաքինվել է 332 304 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 893:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31 409 փորձարկում, այդ թվում 17 617-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 792-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 2.65% է, վերջին 14 օրվանը՝ 3%, վերջին 7 օրվանը՝ 2.98%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 167 332 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 791 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 27 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 435 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 619 անձ: