Մոսկվայում Կուրչատովի ինստիտուտ այցի ժամանակ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է որոշել գենետիկ տեղեկատվության ազգային բազա ստեղծելու միջոցների ծավալը: Այս մասին հայտարարել են ՌԴ կառավարության մամուլի քարտուղարությունից:
«ՌԴ նախագահի հանձնարարականով Ռուսաստանում ստեղծվում է գենետիկ տեղեկատվության ազգային բազա: Միխայիլ Միշուստինը հանձնարարել է որոշել միջոցների անհրաժեշտ ծավալը, ինչպես նաև այդ նախագծի ֆինանսավորման աղբյուրները: Աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել մինչև հուլիսի 30-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ: