Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցման դեպքում Իսլամական Հանրապետությունը կկարողանա օրական 1.5 մլն բարել նավթ արտահանել: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ռուսական Лукойл նավթային ընկերության փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Նա հավելել է, որ Իրանից այս ծավալի արտահանվող նավթը շատ արագ մուտք կգործի համաշխարհային նավթային շուկա:
Լեոնիդ Ֆեդունի խոսքով՝ իրանական նավթի վերադարձը կփոխի շուկայական պայմանները: