Ուկրաինական Խարկովում կայացած Հովհաննես Սահակյանի անվան հուշամրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը նվաճել է 7 մեդալ:
Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը:
Արծաթե մեդալ են նվաճել Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ):
Բրոնզե մեդալակիր են դարձել 70 կգ Նարեկ Հարությունյանը, Մուշեղ Մկրտչյանը (74 կգ) և Կնյազ Իբոյանը (79 կգ):
Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցաշարին մասնակցել է 9 ըմբիշով: