Ավարտվել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի առաջին գծի խողովակների տեղադրումը: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Գազպրոմը» կարող է գազատարով հումքը մատակարարել Գերմանիա: Մոսկվան ակնկալում է «Հյուսիսային հոսք 2»-ի երկու գծերի կառուցումն ավարտել մինչև տարեվերջ, մնում է անցկացնել մոտ 100 կիլոմետր խողովակ:
*****
Եվրամիությունը շաբաթ երեկոյան ամբողջովին կփակի իր օդային տարածքը բելառուսական ավիացիայի համար: Ըստ որոշման՝ բելառուսական ավիաընկերությունների ինքնաթիռները չեն կարողանա թռչել ԵՄ անդամ պետությունների օդային տարածքով և վայրէջք կատարել եվրոպական օդանավակայաններում: Իր հերթին, ԵՄ ավիաընկերություններին կարգելվի թռչել Բելառուսի օդային տարածքով: Մինչև ԵՄ-Բելառուս հարաբերությունների սրվելը, ԵՄ-ից և Մեծ Բրիտանիայից շուրջ հարյուր ինքնաթիռ էր ամեն օր թռչում Բելառուսի օդային տարածքով:
*****
«Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել: Սպասվում է Անկարայի պաշտոնական հայտարարությունն այդ մասին: Ըստ նախնական տվյալների՝ նոր «Ամասրա-1» հանքավայրում կան գազի զգալի պաշարներ: Նախագահ Էրդողանն օրերս խոստացել էր ուրբաթ Սև ծովի ափերից «բարի լուր» ավետել։ Ենթադրվում է, որ «բարի լուրը» վերաբերում է նավթագազային նոր պաշարների հայտնաբերմանը:
*****
ԱՄՆ-ն 25 տոկոսով մաքսատուրք է սահմանել Թուրքիայից ու 5 այլ երկրից (Միացյալ Թագավորություն, Իտալիա, Իսպանիա, Հնդկաստան և Ավստրիա) ներմուծվող, ընդհանուր առմամբ, 2 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար: Վաշինգտոնն այս քայլով պատժում է այդ պետություններին, որտեղ թվային մարքեթինգային ծառայությունների համար սահմանված մաքսատուրքերում ամերիկյան ընկերությունները ենթարկվել են խտրականության: Թուրքիան ստիպված կլինի մաքսատուրք վճարել ընդհանուր առմամբ՝ 310 մլն դոլար արժողությամբ արտադրանքի համար: