ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր կիրականացվեն Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում, Ասկերանի շրջանում (Բերքաձոր գյուղի տարածք), Մարտունու և Մարտակերտի շրջաններում:
Պայթյունները կիրականացնեն ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և The Halo trust ոչ կառավարական կազմակերպությունը: