ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է գերիների ազատ արձակման հիմնախնդրին:
«Պետք է կանխվեն ականների պայթյուններից քաղաքացիական անձանց շրջանում վիրավորումները: Պետք է հատկացվի ականազերծման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Եվիամիությունն աջակցում է ականապատման արգելումը և հայկական ու ադրբեջանական կողմերին կոչ անում լուծել հումանիտար խնդիրները, ներառյալ՝ գերիների ազատ արձակման հարցը»,- գրել է Պիտեր Ստանոն: