Բելառուսը պատրաստել է միջոցառումների փաթեթ՝ ի պատասխան Եվրամիության պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Պաշտոնական Մինսկը հույս ունի, որ Արևմուտքը կփոխի որոշումն ու նոր պատժամիջոցներ չի կիրառի Բելառուսի նկատմամբ:
Արևմտյան երկրների պատժամիջոցների պատճառով Բելառուսի կորուստները կարող են կազմել ՀՆԱ-ի 2.9 տոկոսը:
Գոլովչենկոյի խոսքով՝ ի պատասխան արևմտյան պատժամիջոցների՝ Բելառուսը պատրաստ է անցնել ասիական տեխնոլոգիաների կիրառմանը: