Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարար Բեյբութ Աթամկուլովի հետ:
Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցությանն առնչվող հարցեր:
Նշվել է, որ երկկողմ հարաբերությունները տնտեսապես ավելի ամրապնդելու, առկա ներուժը լիարժեք իրացնելու առումով անելիքները շատ են, անհրաժեշտ է աշխատել հստակ ծրագրերի մշակման ուղղությամբ:
Մասնավորապես, անդրադարձ է եղել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև գործարար կապերի ակտիվացմանը։
Երկուստեք կարևորվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում առկա հնարավորություններն առավել արդյունավետ ու լիարժեք ծավալով օգտագործելու անհրաժեշտությունը: