ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շարունակվող համանքային այցերի շրջանակում այսօր եղել է Գայում, Լուսագյուղում, Մարգարայում և Արաքսում, ծանոթացել ՀՀ կառավարության աջակցությամբ և համայնքային բյուջեի միջոցներով վերջին երեք տարիներին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
«Գայում 2020 թվականին հաստատված պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրով շարունակվում է 316 մլն դրամ ընդհանուր արժեքով մանկապարտեզի կառուցումը՝ նախատեսված շուրջ 150 երեխայի համար:
Լուսագյուղ համայնքի կարիքների համար 2020 թվականին հաստատված համանուն ծրագրով կառուցվել է ֆոտովոլտային կայան՝ շուրջ 8 մլն դրամընդհանուր արժեքով:
Համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 2018 թվականին հիմնանորոգվել է Լուսագյուղի 574 մ երկարությամբ կենտրոնական փողոցը: 2019-ին էլ համայնքի կարիքների համար ձեռք են բերվել մեքենասարքավորումներ:
2019 թվականին պետական բյուջեի միջոցներով գազաֆիկացվել է նաև Լուսագյուղ համայնքի միջնակարգ դպրոցը:
2021 թվականի համար էլ համայնքապետարանը մարզպետարան է ներկայացրել սուբվենցիոն ծրագրի 2 հայտ՝ Լուսագյուղ համայնքի նոր բնակեցված փողոցների համար 1300 գծմ գազատարի կառուցում և Լուսագյուղ համայնքի ոռոգման պոմպի և հոսանքագծի կառուցում (11 մլն դրամ նախնական արժեքով, 50% պետության և 50% համայնքի համաֆինասնավորմամբ), համայնքն ամբողջական փաթեթ չի ներկայացրել, հրաժարվում է ծրագիրը 2021թ-ին իրականացնելուց)։
Նշեմ նաև, որ Եվրասիական զարգացման բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից այժմ իրականացվում է Լուսագյուղի ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման ծրագիրը։
Հաջորդիվ այցելելով Մարգարա համայնք՝ ներկա եմ գտնվել նաև 2019 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը: Ծանոթացել եմ նաև 2020 սուբվենցիոն ծրագրով համայնքի 6 փողոցում իրականացված ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքներին:
Հավելեմ, որ 2021 թվականի համար Մարգարայի համայնքապետարանի կողմից մարզպետարան է ներկայացվել համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցմանը և ընդլայնմանը վերաբերող սուբվենցիոն ծրագրի 1 հայտ:
Համայնքային շրջայցն ամփոփել եմ Արաքսում, որտեղ հիմնականում ծանոթացել եմ 2020 թվականին հաստատված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով ավարտական փուլում գտնվող մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին:
2021 թվականի համար սուբվենցիոն ծրագրով արդեն մարզպետարան է ներկայացվել Արաքս համայնքի մշակույթի պալատի դիմացի այգու կառուցման հայտը»,- հայտնել է մարզպետը: