Ֆրանսիայի Նանտ քաղաքի իր տանը Ալիևի ռեժիմի կողմից թիրախավորվել է ադրբեջանցի բլոգեր և ընդդիմադիր ակտիվիստ Մահամմադ Միրզալին:
Այս հարձակումն ընդդիմադիր ակտիվիստին լռեցնելու առաջին փորձը չէ: Բռնության դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ին, երբ Նանտ քաղաքի կենտրոնում քայլելիս Միրզալիի վրա հարձակվել է վեց հոգի: Նրան դանակահարել են 16 անգամ: Ադրբեջանցի բլոգերը ծանր վնասվածքներով այժմ հիվանդանոցում է:
Մահամմադը Թվիթերի իր միկրոբլոգում դիմել է իրավապաշտպան ակտիվիստներին: Նա մասնավորապես գրել է.
«Ես զգում եմ՝ Ալիևի ռեժիմը շուտով կսպանի ինձ: Եթե ես սպանվեմ, ապա պատասխանատուները կլինեն երկուսը: Առաջինը՝ իհարկե, Ալիևը, երկրորդը՝ Ֆրանսիայի կառավարության անտարբերությունը: Իմ հասցեն նույնն է: Շնորհակալություն բոլոր աջակիցներին»,- գրել է բլոգերը:
Նա հավելել է՝ «նրանք ցանկանում են սպանել ինձ ճշմարտությունն ասելու համար»:
Ադրբեջանցի բլոգերը բազմիցս դիմել է Human Rights Watch-ին և օգնություն խնդրել, սակայն որոշակի պատասխան չի ստացել: Այժմ ակտիվիստը, ներսում փակված, ժամերն է հաշվում:
I’m feeling it. Soon enough I’ll be killed by the Aliyev’s regime. If I’m assassinated there’ll be two sides to blame. #Aliyev’s the first of course, and the other’s the #French government’s indifference. I still live at the same address. Thanks to everyone who support me. pic.twitter.com/cI7XKl4TOn
— Mirzali Mahammad (@Mirzali_FR) June 2, 2021