Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտարարել է. «Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև կնքված ժամանակավոր համաձայնագրի 18 ամիսների ընթացքում մեր երկրի արտահանման ծավալն աճել է շուրջ 40 տոկոսով»:
Սանկտ Պետերբուրգ կատարած իր այցի կապակցությամբ պաշտոնյան ասել է. «Այցի շրջանակներում հանդիպել եմ ԵԱՏՄ գլխավոր քարտուղարի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև միության առևտրի նախարարը»:
Նա հավելել է, որ տեղի են ունեցել բանակցություններ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագիրը մշտական դարձնելու ուղղությամբ, և որոշում է կայացվել ժամկետների վերաբերյալ փաստաթուղթը ներկայացնել իրանական կողմին:
Իրանի էներգետիկայի նախարարը հույս է հայտնել առաջիկայում միության անդամ երկրների և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացում տեսնել: