«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքն» այսօր անցկացրել է հանրահավաք: Նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմում զհվածների հիշատակը:
«Ընդդեմ գողապետության՝ հանուն հանրապետության կարգախոսով» հանդես եկող դաշինքի ներկայացուցիչներն ասել են, որ գողապետությունը պետք է արմատախիլ անեն, անցյալին վերադարձն էլ բացառել են: Կարևոր են համարել ինքնիշխանության ու անվտանգության հարցերը:
Դաշինքը հայտարարել է՝ հայամետ ու հայաստանակենտրոն քաղաքական ուժ են և կանգնած են լինելու հեղափոխության նվիրյալների կողքին: Գործակցելու են այն ուժերի հետ, որոնք հեղափոխության երկրորդ փուլին են պատրաստվում:
«Ժողովրդավարությունն է, որ ամենամեծ պաշտպանության կարիքն ունի այսօր, և մենք՝ «Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը», հանդես ենք գալիս Հայաստանի ժողովրդավարության, ազատության պաշտպանության ամուր դիրքերից: Առաջիկա գործընթացներում հենց մենք ենք ապահովելու մեր պետության և ժողովրդավարական ապագայի թիկունքի պաշտպանության գործը»,- ասել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը: