Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սև ծովում բնական գազի նոր պաշարներ հայտնաբերելու մասին: Պաշտոնական Անկարան մտադիր է արդյունահանման աշխատանքներն սկսել 2023-ին՝ փոխանցում է Al Jazeera-ն:
Թուրքիայի պետական Tpao էներգետիկ ընկերությունը հայտնաբերել է 135 մլրդ խորանարդ մետր գազ: Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռուստաելույթի ժամանակ հայտարարել է, որ վերջին մեկ տարում բնական գազի պաշարների ծավալը հասել է 540 մլրդ խորանարդ մետրի:
Պարբերականը նշում է, որ Թուրքիայի էներգետիկ ընկերությունը մտադիր է արդյունահանումն իրականացնել սեփական ուժերով. օտարերկրյա ներդրումների կարիք չկա:
Այժմ Թուրքիան ներմուծում է տարեկան սպառվող գրեթե 50 մլրդ խորանարդ մետր գազը: Պաշտոնատար անձինք ակնկալում են, որ ներքին արտադրությունը 60 տոկոսով կբարձրացնի երկրի գազի պահանջարկը՝ մինչև 2030-ը տարեկան կազմելով 80 մլրդ խորանարդ մետր: