Օրերս Կիևում անցկացված բանակցությունների ժամանակ իրանական պատվիրակությունը հայտարարել է Թերանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին 150 հազարական դոլար փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին, սակայն ուկրաինական կողմը մերժել է առաջարկը: Այս մասին Европейская правда-ին տեղեկացրել է Ուկրաինայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն:
Նա ընդգծել է, որ փոխհատուցում վճարելու հարցը կարևոր տարր է ուկրաինական օդանավի ողբերգության զոհերի և նրանց հարազատների հանդեպ արդարության ապահովման գործընթացում:
Օլեգ Նիկոլենկոյի խոսքով՝ փոխհատուցման ծավալի որոշմանը պետք է նախորդեն Իրանի կողմից օդանավի խոցման բոլոր հանգամանքների հաստատումն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկումը: