Վրաստանում նվազել է կորոնավիրուսով վարակվածների թիվը, բայց ավելացել ՄԻԱՎ-վարակակիրներինը: Տարեսկզբից մինչ օրս ՄԻԱՎ վարակի 221 դեպք է արձանագրվել, գրում է Aliq-ը:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցված է 8853 ՄԻԱՎ վարակակիր` 6612 տղամարդ և 2241 կին, մեծ մասը՝ 29-39 տարեկան: ՁԻԱՀ զարգացել է 4441 պացիենտի մոտ:
Հունիսի 2-ի դրությամբ` ՄԻԱՎ բուժում ստանում է 5561 մարդ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակի ամենատարածված աղբյուրներն են՝ վարակված ասեղով թմրանյութի ներարկումը, սեռական կապերը: Դեպքերի մեծ մասը գրանցված է մայրաքաղաք Թբիլիսիում՝ 3313 մարդ, 87-ն այլ երկրների քաղաքացի են:
2021-ին մահացել է ՄԻԱՎ 46 վարակակիր` 35 տղամարդ, 11 կին: Նախորդ տարի` 157 մահ է եղել: Վրաստանում առաջին ՄԻԱՎ/ՁԻԱՀ ախտորոշումը կատարվել է 1989-ին: