Հունիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 779 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 347762 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է 30026 թեստավորում, որից 15527-ը՝ հակամարմինների արագ թեստով, 14499-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 959 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 331680 մարդ:
Երկրում վարակից մահացել է ևս 23 մարդ, ընդհանուր՝ 4876: