Ավարտվել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի առաջին գծի խողովակների տեղադրումը: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Գազպրոմը» կարող է գազատարով հումքը մատակարարել Գերմանիա: Մոսկվան ակնկալում է «Հյուսիսային հոսք-2»-ի երկու գծերի կառուցումն ավարտել մինչև տարեվերջ, մնում է անցկացնել մոտ 100 կմ խողովակ, գրում է ՏԱՍՍ-ը:
Մեկնաբանելով Կիևի խիստ բացասական դիրքորոշումը «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման հարցում՝ Պուտինն ասել է. «Ուկրաինան այժմ մեզնից տարեկան ստանում է 1,5 մլրդ դոլար տարանցման համար, բայց կարող էր ստանալ 3, 4, 5 անգամ ավելի: Իրենք ամեն ինչ փչացրին»:
Գազատարի շինարարության հենց սկզբից Ուկրաինան նախագիծը ընդունում էր որպես սպառնալիք իր շահերին և պահանջում էր դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի աշխատանքը: