Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, ջրային կենդանիների ապօրինի արդյունահանման, ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, պատիժն ի կատար ածող հիմնարկի գործունեությանը խոչընդոտելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, թմրամիջոցի ապօրինի իրացման և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, սպանության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: