ԵՏՀ-ն կմշակի ռոումինգի արդար սակագներ, ինչպես նաև գործողությունների ծրագիր, որպեսզի ԵԱՏՄ պետությունների հեռահաղորդակցական օպերատորները կիրառեն այդ սակագները:
Եվրասիական միության շրջանակներում ռոումինգի սակագները մինչև 2025 թվականը պետք է հնարավորինս մոտ լինեն բջջային կապի ներքին սակագներին, հայտնում է business-gazeta.ru-ն:
«Մենք պետք է միջոցներ մշակենք, որպեսզի օգնենք օպերատորներին բարեխղճորեն օգտագործել այս սակագները: Դրանից հետո մենք պատրաստ կլինենք հաստատել գործողությունների ծրագիրը և սկսել իրականացնել այն»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի օգնական Իյա Մալկինան:
Հիշեցնենք, որ բացի կապի միասնական շուկայից, ԵԱՏՄ երկրներն աշխատում են նաև էլեկտրաէներգիայի և գազի միասնական շուկա ստեղծելու ուղղությամբ: