Հայտնի են դարձել հուլիսին բացվող Կաննի կինոփառատոնի մասնակիցները: Կինոաշխարհի գլխավոր իրադարձություններից մեկի ծրագիրը ներառում է տասնյակ ֆիլմեր ամբողջ աշխարհից՝ Իրանից Իսրայել, Եվրոպայից մինչև ԱՄՆ, որոնք ներկայացնում են ինչպես անվանի վարպետները, այնպես էլ սկսնակ ռեժիսորները: Երկու տարվա հարկադիր դադարից հետո կինոյի փառատոնը վերադառնում է Կրուեզետ, տեղեկացնում է Euronews-ը:
Ընտրված ֆիլմերի շարքում արդեն կան ֆավորիտներ, այդ թվում ՝ Պոլ Վերհովենի «Անարատ կույսը» ֆրանս-հոլանդական կինոնկարը:
Սպասվում է, որ Կանն կժամանեն Լեո Կարաքսը, Շոն Պենը, Ասղար Ֆարհադին, Ժակ Օդիարը և Ուես Անդերսոնը` իր «Ֆրանսիական բանբեր» ֆիլմով: Անդերսոնին սպասում էին անցյալ տարի, բայց համաճարակի պատճառով փառատոնը չկայացավ:
Ժյուրին կգլխավորի ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Սփայք Լին:
Մրցութային ծրագիրն ընդգրկում է 24 կինոնկար, ընդհանուր առմամբ, փառատոնի ընթացքում ցուցադրվելու է ավելի քան 60 ֆիլմ: