Խորհրդարանը հունիսի 4-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է իր կողմից: Ընդունվել է նաև Կառավարության առաջարկը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտականհանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը հարակից զեկույցում գործընկերներին հորդորեց կողմ քվեարկել այս կարևոր նախագծին: Դրական էր նաև Կառավարության տեսակետը:
Խորհրդարանն ընդունեց նախագիծը, այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը: