«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։
Ժամը 10.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ։
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Նաև կոչ է արվում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։