Հունիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի երթևեկությունը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հարգելի համաքաղաքացիներ,
Չարենցի փողոցի և Գետառի հատման ստորգետնյա թունելի 2 ուղղությունների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 6-ին-ին՝ ժամը 08:00-20:00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- տեղեկացնում են քաղաքապետարանից: