ԵՄ ֆինանսավորմամբ «ԵՄ-ն հանուն մշակույթի» («EU4Culture») ծրագիրը հայտարարում է մրցույթ ԵՄ Արևելյան գործընկերության ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային զարգացման ռազմավարություններ մշակելու համար՝ հետևելով Եվրոպայի մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը:
Դրամաշնորհին կարող են դիմել Հայաստանի 15000 կամ ավելի բնակչություն ունեցող և մայրաքաղաք չհանդիսացող մեծ և փոքր քաղաքները: Նախնական փուլում կընտրվեն հինգ քաղաքներ՝ ամբողջական հայտի մշակման համար ստանալով մինչև 1000 եվրոյի դրամաշնորհ: Յուրաքանչյուր երկրից առավելագույնը երեք քաղաքներ կստանան 30.000 եվրո դրամաշնորհ` մշակութային զարգացման ամբողջական ռազմավարություն պատրաստելու համար: Վերջնական փուլում յուրաքանչյուր երկրից մեկական քաղաքի կշնորհվի մինչև 300.000 եվրո դրամաշնորհ` ռազմավարության իրականացման համար:
Ինչպե՞ս դիմել
Դիմորդներին առաջարկվում է գրանցվել և ներկայացնել Գյոթե ինստիտուտի հայտերի պաշտոնական պլատֆորմում (GAP):
Ընթացիկ փուլում պետք է ներկայացվեն միայն հայեցակարգային առաջարկներ: Հայտը կարող է լրացվել ինչպես անգլերեն, այնպես էլ մասնակից երկրների պետական լեզուներով:
Հայեցակարգերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 30-ն է:
Հայտադիմումների փուլերը և ֆինանսավորումը
-
Առաջարկների կանչ (հայեցակարգի առաջարկ)
Մայրաքաղաք չհանդիսացող մեծ ու փոքր քաղաքները հրավիրվում են ներկայացնելու իրենց ընդհանուր հայեցակարգը:
-
Առաջարկների մրցույթ (ամբողջական հայտ)
Հայեցակարգային առաջարկ ուղարկած քաղաքներից կընտրվեն առավելագույնը հինգ քաղաք (յուրաքանչյուր երկրից), որոնց կառաջարկվի պատրաստել ամբողջական հայտը: Ընտրված դիմորդ-քաղաքները կստանան առավելագույնը 1000 եվրոյի դրամաշնորհ` ամբողջական հայտը պատրաստելու համար:
-
Մշակութային զարգացման ռազմավարության պատրաստում
Ամբողջական հայտը ներկայացրած դիմորդ քաղաքներից կընտրվի առավելագույնը երեք քաղաք (յուրաքանչյուր երկրից), որոնց կառաջարկվի պատրաստել և ներկայացնել իրենց մշակութային զարգացման ռազմավարությունը: Ընտրված քաղաքներն առավելագույնը 30.000 եվրոյի չափով կստանան դրամաշնորհ` մշակութային զարգացման ռազմավարություն մշակելու համար:
Յուրաքանչյուր երկրից ընտրված մեկ քաղաքի կշնորհվի դրամաշնորհ առավելագույնը 300.000 եվրոյի չափով` իր մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար:
Գործողության վերջնական նպատակն է՝ մասնակցային մոտեցման և պետություն - մասնավոր հատված երկխոսության վրա հիմնված մշակութային զարգացման ռազմավարությունների մշակման և իրականացման միջոցով բարձրացնել մշակույթի և ստեղծարար արդյունաբերության դերը տնտեսական և սոցիալական զարգացման գործում՝ միաժամանակ պահպանելով և զարգացնելով բազմամշակութայնության և բազմաէթնիկականության սկզբունքները:
Եվրոպական միության ֆինանսավորմամբ «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագիրն ուղղված է Արևելյան գործընկերության երկրների մշակութային և ստեղծարար հատվածին՝ նպատակ ունենալով աջակցել մշակույթի՝ որպես տարածաշրջանի աճի և սոցիալական զարգացման շարժիչ ուժի հզորացմանը:
Հայտամրցույթի բոլոր մանրամասները հասանելի են http://goethe-zentrum.am/hy/eu4culture/ հղմամբ: