Ադրբեջանում պատերազմի մասնակից հարյուրավոր քաղաքացիներ դժգոհում են իրենց սոցիալական վիճակից: Այդ երկրում բողոքի ալիք է բարձրանում:
Այսպես կոչված շեհիդները հայտարարում են՝ պատերազմել են հանուն հայրենիքի, բայց այժմ սոված և անապահով են:
Սոցիալական ցանցերում տարածվել են տասնյակ տեսահոլովակներ: Դրանց հեղինակները պետական աջակցություն են հայցում: