Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն ուղերձ է հղել շրջանավարտներին:
«Սիրելի՛ շրջանավարտներ,
ԱԻ նախարարության անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեր կյանքի ամենահիշարժան տոներից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի առթիվ: Ձեր կյանքի այս օրը համընկնում է մեր երկրի համար շատ բախտորոշ ժամանակահատվածի հետ, և այսօրվանից ձեր կենսագրության մեջ բացվում է ամենակարևոր էջը, որն իր մեջ մեծ պատասխանատվություն է ներառում հայրենիքը հզորացնելու և շենացնելու գործում:
ԱԻ նախարարի հանձնարարությամբ՝ այսօր ուժեղացած ծառայություն կիրականացվի հանրապետության ամբողջ տարածքում: Հորդորում ենք Վերջին զանգի միջոցառումները կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով՝ պահպանելով անվտանգության կանոնները»,- ասվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի ուղերձում: