ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ այսուհետ կթույլատրվի դիահերձել կորոնավիրուսից մահացած անձանց:
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 76 կողմ, 8 ձեռնպահ ձայներ:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ չիրականացնելու արգելքն օրենսդրությամբ սահմանվել էր, երբ նոր էր տարածվել կորոնավիրուսային վարակը: Հիմա, սակայն, հանվում է այդ արգելքը: