Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ չընտրեց:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, տեղեկացրեց՝ քվեարկությանը մասնակցել է 74 պատգամավոր:
«Ձայները հետևյալ պատկերն ունեն, կողմ՝ 66, դեմ 8»,- հայտնեց Վահագն Հովակիմյանը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել: