«Ադրբեջանական զինված միավորումները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը, և դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերոջ և գործընկերների հետ համագործակցության, նաև՝ մեր ԶՈՒ աշխատանքի արդյունքում»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ ներքաղաքական պրոցեսները որևէ կերպ չեն անդրադառնում պետական գերատեսչությունների աշխատանքի և աշխատանքի ինտենսիվության վրա:
Թորոսյանը նշեց՝ «Մեր անվտանգային համակարգում միակ գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ ամենաբարձր մակարդակով լուծման վերաբերյալ կա փոխըմբռնում: Նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա առանց որևէ կրակոցի, որովհետև լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, տարածաշրջանում ոչ մեկին պետք չի»: