Հայ ռազմագերիների խնդրին անդրադարձել են նաև Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները:
«Բաքվում իրականացվող դատավարությունները ֆարս են, և, չնայած դրանց, մեր տղաներն ունեն ռազմագերու կարգավիճակ և դրանից բխող բոլոր իրավունքներից պետք է օգտվեն»,- նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է՝ մեր տղաները շարունակում են մնալ գերեվարված: Մոսկվայից պատվիրակությունը վերադարձել է ձեռնունայն: Լղոզած հայտարարություն են տարածել, թե քննարկումները և բանակցությունները շարունակվում են: