Տոկիոյի Օլիմպիական խաղերին նոր հարված է հասցվել: Հազարավոր կամավորականներ, որոնք պետք է աշխատեին մարզահանդեսում, փոխել են իրենց ծրագրերը:
Զանգվածային մերժումները պայմանավորված են կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վախերով, ինչպես նաև պատվաստումների դանդաղ ընթացքով: 80000 կամավորականից շուրջ 10000-ն արդեն հրաժարվել են:
Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում գրանցվել են կորոնավիրուսի շուրջ 753 հազար հիվանդության և ավելի քան 13 հազար մահվան դեպք: Պատվաստումների գործընթացին մասնակցել է բնակչության 2.3 տոկոսը: