Թուրքիան չի տեղեկացրել Ռուսաստանին ԱՄՆ ճնշման ներքո ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի վերանայման կամ ճշգրտման մասին, INTERFAX-ին ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:
Նա շեշտել է, որ ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցությունը համաչափ զարգանում է: «Մենք ունենք կոնկրետ աշխատանքային ծրագիր: Ոչ ոք չի կասկածում, որ ինչ-որ բան տեղի կունենա և ինչ-որ բան չի իրականացվի»:
Ըստ պաշտոնյայի՝ ներկայումս Թուրքիայում Ս-400 պայմանագրի շրջանակում «բավարար թվով» մասնագետ կա:
«Թուրքիայից նրանց հանելու մասին խոսք չկա: Մեր մասնագետները տուն կվերադառնան ըստ նշված ժամանակացույցի: Ամեն ինչ տեղի է ունենում պայմանագրային պարտավորություններին համապատասխան»,- ասել է Շուգաևը:
Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիան տուն է ուղարկելու ռուս մասնագետներին, որոնք սպասարկում են Ս-400 համակարգերը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ «ռուս մասնագետները Թուրքիայից վերադառնում են ըստ ծրագրի, և կոռեկտ չէ խոսել նրանց արտաքսման մասին»: