Պետերբուրգի միջազգային տնտեսագիտական համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքը ուկրաինական բանակի պահպանման համար ռուսական գազի տարանցման կարևորության մասին, ընդգծել է, որ Ռուսաստանը պարտավոր չէ բոլորին կերակրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանը կարող է ավելի շատ գազ տարանցել Ուկրաինայի տարածքով, սակայն Կիևը խոչընդոտներ է ստեղծում դրա համար, հավելել է Պուտինը:
«Մենք նախևառաջ պայմանագիր ունենք Ուկրաինայի հետ մեր գազի տարանցման համար: Մենք առաջիկա 5 տարվա ընթացքում տարանցելու ենք 40 մլրդ խմ գազ: Լավագույն տարիներին, եթե չեմ սխալվում, տարանցել ենք գրեթե մինչև 200 մլրդ խմ: Դե, եթե նորմալ հարաբերություններ լինեին, և դրանք զգալի մասով մղվեին Ուկրաինայի տարածքով, բայց դրանով խնդիրներ են ստեղծվում»,- ասել է Պուտինը: