ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել՝ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարը հռչակելով երկրի ազգային անվտանգության ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը, գրում է ՏԱՍՍ-ը:
Կառավարությանը հանձնարարվել է 200 օրվա ընթացքում վերանայել և նախագահին ներկայացնել զեկույց առաջարկություններով, թե ինչպես են կառավարությունն ու իր գործընկերներն ուժեղացնելու, համակարգելու կոռուպցիայի դեմ պայքարի խստացված քայլերը:
Հուշագիրը նախատեսում է միջազգային գործընկերություն՝ կոռուպցիայի ֆինանսավորմանը հակազդելու համար, ինչպես նաև պատասխանատվություն այն անձանց համար, որոնք, ըստ Վաշինգտոնի, ներգրավված են նման ապօրինի գործողությունների մեջ: