Հունիսի 4-ին Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «ԿամԱԶ» տեսակի ավտոմեքենան, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել։
Մահացածներից երկուսը եղել են Ադրբեջանի պետական AzTV հեռուստաընկերության օպերատոր, 1989 թ. ծնված Սիրաջ Աբիշովը և պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության թղթակից, 1989 թ․ ծնված Մահարամ Իբրահիմովը։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարության ստորագրումից մինչ օրս հակահրետանային ականներից ու այլ պայթուցիկ սարքերից ավելի քան 120 ադրբեջանցի է մահացել և վիրավորվել: