ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը: Մրցութային խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար նախ անցկացվել է մրցույթ: Մայիսի 24-ին մրցութային խորհուրդը հաղթող է ճանաչել Տաթևիկ Բարսեղյանին, որի թեկնածությունը հաստատելու համար ներկայացվել է ԱԺ: