Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանշային մրցաշարում 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը՝ Իռլանդիան ներկայացնող Միշել Նեյվինը, չի ժամանել Փարիզ և մեր մարզիկին շնորհվել է հաղթանակ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Դարչինյանը պետք է մենամարտեր հունիսի 4-ին, սակայն հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 6-ին՝ վրացի Գեորգի Կխարաբաձե և Ֆինլանդիան ներկայացնող Մուհամեդ Աբդիլռասոն զույգի հաղթողի հետ: Այդ մենամարտում հաղթելու դեպքում Դարչինյանը կնվաճի Օլիմպիական ուղեգիր:
Հունիսի 4-ին մենք ռինգում կունենանք մեկ ներկայացուցիչ: 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ուժերը կչափի Խորվաթիան ներկայացնող Լուկա Պլանտիչի հետ: