Տոկիոյում այս տարի նախանշված ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի հետհաշվարկը սկսված է՝ փոխանցում է Al Arabiya-ն: Միջազգային մարզական խաղերը կսկսվեն 50 օրից:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարի հետաձգված Օլիմպիական խաղերի համար լուրջ խնդիրներ են ծագել:
Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին մասնակցող չվճարված 80 հազար կամավորից 10 հազարը կազմակերպիչներին տեղեկացրել են, որ խաղերին չեն մասնակցի, երբ հուլիսի 23-ին Օլիմպիական խաղերը մեկնարկեն:
Կազմակերպիչները հայտարարել են, որ որոշ կամավորներ դուրս են մնացել կորոնավիրուսի հետ կապված խնդիրների պատճառով: Ակնկալվում է, որ կպատվաստվեն որոշ կամավորներ, քանի որ նրանց մեծամասնությունը շփում չի ունենալու մարզիկների կամ անձնակազմի հիմնական անդամների հետ: