Էներգետիկ անկախություն ասելիս, որպես կանոն, նկատի է առնվում գազի ու էլեկտրաէներգիայի կարողությունը, քանի որ նավթային շուկան առավել դիվերսիֆիկացված է և, համապատասխանաբար, առավել հեշտությամբ է փոխում մատակարարներին՝ փոխանցում է Грузия Online-ը:
Վրաստանը 100 տոկոսով կախված է գազի ներկրումից, իսկ էլեկտրաէներգիայի պահանջարկը միայն մասամբ է բավարարում:
2020-ին հարևան երկրում սպառվել է 12.6 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որից ներկրման ծավալը կազմում է 1.6 մլրդ: Սակայն սա վերաբերում է միայն էլեկտրաէներգիայի ուղիղ ներկրմանը, ընդ որում՝ ջերմաէլեկտրակայանները գեներացրել են 2.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա՝ աշխատելով 100 տոկոս ներկրված վառելիքով, մասնավորապես՝ գազով:
Վրաստանը, առանց ներկրման, լիովին իր հաշվին արտադրում է միայն հիդրոէլեկտրաէներգիա, որը կազմում է 8.2 մլրդ կՎտժ: Համապատասխանաբար, սպառվող 12.6 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիայից, բացառապես սեփական արտադրությունից, որը կապ չունի ներկրման հետ, կազմում է հենց այն 8.2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիան, ինչը պահանջարկի 65 տոկոսից պակաս է: