Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը բխում է դաշինքի շահերից: Այս մասին հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Բրյուսելում անհամբերությամբ եմ սպասում նախագահ Բայդենին: Միանգամայն վստահ եմ՝ մենք կքննարկենք, այդ թվում՝ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ողջունում եմ, որ Բայդենը ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ հանդիպումից հետո կհանդիպի նաև Վլադիմիր Պուտինի հետ: Երկու նախագահների հանդիպումը համապատասխանում է Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի երկիմաստ մոտեցմանը. մեզ անհրաժեշտ է զսպում և պաշտպանություն, ինչպես նաև երկխոսություն»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նրա հավաստմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները «պետք է ձգտեն Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների»:
«Ռուսաստանը մեր հարևանն է: Մենք պետք է թուլացնենք լարվածությունը»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: