Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր աշխատանքային այցով եղել է Պեմզաշեն համայնքում։ Մարզպետը հանդիպել է համայնքի բնակիչներին, եղել դպրոցում և մանկապարտեզում, այցելել նորակառույց երաժշտական դպրոց։
Հովհաննես Հարությունյանը ծանոթացել է հաստատությունների աշխատանքներին, լսել աշխատակիցներին ու համայնքաբնակներին մտահոգող հիմնախնդիրները։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը մարզպետին է ներկայացրել 2021 թվականին իրականացվելիք ծրագրերը, առաջիկա անելիքները։
Հովհաննես Հարությունյանը վստահություն է հայտնել, որ համայնք-պետություն համագործակցության արդյունքում հնարավոր կլինի նոր նախաձեռնությունները կյանքի կոչել՝ կարևորելով սուբվենցիոն ծրագրերի իրականացումը։