Երևանի քաղաքապետարանը հորդորում է քարոզչական պաստառները և այլ քարոզչական նյութերը փակցնել բացառապես դրա համար նախատեսված վայրերում:
«Խնդրում ենք այդ նպատակով չօգտագործել բնակելի կամ այլ շենքերի պատերը, սյուների մակերեսը և այլն:
Աղտոտված մակերեսները մաքրելու համար համայնքը և բնակիչները հետո զգալի ռեսուրս են ծախսելու:
Ստորև ներկայացնում ենք արտահերթ ընտրությունների կազմակերպման նպատակով քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի ցանկը Երևանում՝ ընդհանուր 336 տեղ: